ՈՒկրաինայի գերագույն դատարանը Միխեիլ Սաակաշվիլիի Լեհաստան արտաքսումը ճանաչել է օրինական
ՈՒկրաինայի գերագույն դատարանը Միխեիլ Սաակաշվիլիի Լեհաստան արտաքսումը ճանաչել է օրինական

Ուկրաինայի Գերագույն դատարանը օրինական է ճանաչել իրավապահ մարմինների, սահմանապահների գործողությունները, որոնք 2018 թվականի փետրվարին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին արտաքսել են Լեհաստան: Լրատվությունն այս մասին ուկրաինական մամուլը տարածում է, վկայակոչելով գերագույն դատարանի մամուլի ծառայությունը:

Միխեիլ Սաակաշվիլին ռեադմիսիայի շրջանակներում Ուկրաինայից Լեհաստան է արտաքսվել 2018 թվականի փետրվարի 12-ին: Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետը պահանջում էր անօրեն ճանաչել ներգաղթի և սահմանային ծառայության և ներքին գործերի նախարարության գործողությունները:

Թողնել մեկնաբանություն