Ուկրաինան նախատեսում է լուծարել 1261 պետական ​​ձեռնարկություն
Ուկրաինան նախատեսում է լուծարել 1261 պետական ​​ձեռնարկություն

Ուկրաինան նախատեսում է լուծարել 1261 պետական ​​ձեռնարկություն: Այս մասին «ցենզոր նետին» տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար, Տիմոֆեյ Միլովանովը:

Նախարարի խոսքով, ներկայումս կազմվում է ցուցակ, որում պետական ​​ձեռնարկությունները դասակարգվելու են երեք խմբերով:

«Առաջին խմբում են ռազմավարական օբյեկտները, որոնք կմնան նախարարությունների կամ այլ պետական մարմինների կառավարման տակ, երկրորդ խմբում մենք ընդգրկելու ենք այն ձեռնարկությունները, որոնք պետք է սեփականաշնորհենք, իսկ երրորդ խմբում կլինեն այն պետական ​​ձեռնարկությունները, որոնց լուծարումն անխուսափելի է»,- ասել է Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարը:

Հիշեցնենք, որ ՈՒկրաինայի ռադան նոյեմբերի 2-ին չեղյալ է հայտարարել օրենքը, որով արգելում էր պետական ​​ձեռնարկությունների մի մասի օտարումը: Դրանից հետո Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար, Վլադիսլավ Կրիկլին հայտարարել էր, որ ուկրաինական փոստի և երկաթուղու բաժնետոմսերի մի մասը օտարվելու է:

Թողնել մեկնաբանություն