ՈՒկրաինան Ֆրանսիային է վերադարձրել Պոլ Սինյակի կտավը
ՈՒկրաինան Ֆրանսիային է վերադարձրել Պոլ Սինյակի կտավը

ՈՒկրաինան Ֆրանսիային է վերադարձրել Պոլ Սինյակի կտավը: Այս մասին լրատվությունը հայտնվել է ՈՒկրաինայի ներքին գործերի նախարարության պաշտոնական կայք էջում:

Մշակույթի նմուշի փոխանցման արարողությանը ներկա է գտնվել ՈՒկրաինայում Ֆրանսիայի դեսպանը: Իզաբել Դյումոնը շնորհակալություն է հայտնել ՈՒկրաինայի իրավապահ մարմիններին և հայտարարել, որ Փարիզի աստվածամոր տաճարում բռնկված հրդեհից հետո այս նվերը մեծ հանգստություն է:

Ֆրանսիացի նկարիչ, Պոլ Սինյակի «Լա Ռոշելի նավահանգիստը» կտավը գնահատված է 1,5 մլն. ԱՄՆ դոլարով: Կտավը ուկրաինացի իրավապահները հայտնաբերել են մի քանի ամիս առաջ, երբ հանցագործները փորձում էին վաճառել այն սև շուկայում:

Հետաքննությունը պարզել է, որ կասկածյալներից մեկը, կտավը գողանալու հետ միասին, կապ է ունեցել նաև հայտնի ոսկերչի մահվան հետ: Նրա տունը խուզարկելու արդյունքում կտավի հետ միասին հայտնաբերվել է զենք:

Թողնել մեկնաբանություն