ՈՒկրաինան չի ճանաչում կեղծ «ընտրությունները» բռնազավթված Աբխազիայում. ՈՒկրաինայի արտաքին գործերի նախարարություն
ՈՒկրաինան չի ճանաչում կեղծ «ընտրությունները» բռնազավթված Աբխազիայում. ՈՒկրաինայի արտաքին գործերի նախարարություն

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է, Ռուսաստանի Դաշնության վերահսկողության տակ գտնվող, բռնազավթված Աբխազիայում (Վրաստան), 2019 թվականի օգոստոսի 25-ին տեղի ունեցող այսպես կոչված նախագահական ընտրությունները,- Աայս մասին հայտարարությունը տարածել է Ուկրաինայի արտգործնախարարության հաղորդագրության մեջ:

Ինչպես ասված է հայտարարության մեջ, Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում Ռուսաստանի Դաշնությանը «վերանայել» Աբխազիայի և Հարավային Օսիայի այսպես կոչված «անկախությունը» ճանաչելու որոշումը:

«Ուկրաինան չի ճանաչում այս կեղծ «ընտրությունները» և դրանք դիտարկում է որպես Ռուսաստանի Դաշնության հերթական սադրիչ փորձ, օրինականացնել  ռուսամետ անջատողական ռեժիմը  Վրաստանի անջատողական տարածաշրջանում ՝ Աբխազիայում:

Ուկրաինան անփոփոխ աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում և չի ճանաչում բռնազավթված Աբխազիայի (Վրաստան) և Ցխինվալի տարածաշրջան/Հարավային Օսիայի (Վրաստան) այսպես կոչված անկախությունը:

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում Ռուսաստանի Դաշնությանը հարգել և կատարել միջազգային իրավունքի նորմերը ու սկզբունքները, վերանայել Աբխազիայի և Հարավային Օսիայի այսպես կոչված «անկախությունը» ճանաչելու որոշումը », – ասված է հայտարարության մեջ:

Ռուսաստանի կողմից բռնազավթված Աբխազիայում այսպես կոչված նախագահական ընտրությունները տեղի են ունենում այսօր: Ինչպես փոխանցում է բռնազավթիչների ռեժիմը «նախագահի համար պայքարում է իննը թեկնածու, այդ թվում ՝ գործող նախագահ Ռաուլ Խաջիմբան»: Ռուսաստանի կողմից բռնազավթված տարածաշրջանում բացված է «35 ընտրատարածք և 152 տեղամաս»:

Թողնել մեկնաբանություն