Ուղղափառ եկեղեցին նշում է Ավետման տոնը
Ուղղափառ եկեղեցին նշում է Ավետման տոնը

Ուղղափառ եկեղեցին նշում է Ավետման տոնը ապրիլի 7-ին: Այս օրվա կապակցությամբ բոլոր գործող տաճարներում տոնական պատարագ է անցկացվում:

Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդը ժամը 10: 00-ից Սամեբայի Մայր տաճարում կմատուցի տոնական պատարագ:

Ավետման տոնը ամենամեծ տոներից է: Աստվածաշնչի համաձայն, այդ օրը Գալիլեայի Նազարեթ քաղաքում, Աստծո կողմից ուղարկված Գաբրիել հրեշտակը Մարիամ Աստվածածնի մոտ է գալիս և ավետում, որ նրանից ծնվելու է Աստծո որդին՝ մարդկության փրկիչը։

Վրաստանի Առաջին ալիքը հեռուստադիտողներին կներկայացնի տոնական ծառայության ուղիղ հեռարձակում Սուրբ Սամեբայի տաճարից:

Թողնել մեկնաբանություն