Ուղղափառ եկեղեցին այսօր նշում է Ծաղկազարդի տոնը
Ուղղափառ եկեղեցին այսօր նշում է Ծաղկազարդի տոնը

Ուղղափառ եկեղեցին այսօր նշում է Ծաղկազարդի տոնը: Վրաստանում, տոնական պատարագներ են անցկացվում բոլոր գործող տաճարներում:

Ծաղկազարդի տոնին Սամեբայի աթոռանիստ տաճարում 10:00-ին սկսվել է պատարագը, որն ուղիղ եթերով հեռարձակվում է Վրաստանի Առաջին ալիքով:

Ծաղկազարդը 12 տաղավար տոներից մեկն է և նշվում է Հարության նախորդ կիրակի օրը: Այդ օրը եկեղեցին հիշում է Փրկչի փառավոր մուտքը Երուսաղեմ: Ըստ ավետարանի, Ղազարորսի հարություն առնելուց հետո Քրիստոսը Պասեք տոնը նշելու համար մեկնում է Երուսաղեմ: Նա քաղաք է մտնում էշի վրա թամբած, իսկ մարդիկ նրան դիմավորում են ցնծությամբ: Նրա փրկչի ոտքերի տակ են փռում իրենց հագուստը և արմավենու ճյուղերը:

Հավատացյալներն այս օրը տաճար են գնում արմավենու կամ ուժենու ճյուղերով, որը պահում են ամբողջ տարվա ընթացքում:

Թողնել մեկնաբանություն