Քաղաքական գործիչներս պետք է անենք հնարավորինս, որ լիցքաթափենք լարվածությունը, նույնիսկ եթե այն անցնում է մեր սեփական իմիջի հաշվին. Գիորգի Կվիրիկաշվիլի
Քաղաքական գործիչներս պետք է անենք հնարավորինս, որ լիցքաթափենք լարվածությունը, նույնիսկ եթե այն անցնում է մեր սեփական իմիջի հաշվին. Գիորգի Կվիրիկաշվիլի

Ցանկանում եմ հստակ հայտարարել, որ մեր յուրաքանչյուր քայլը ծառայում է մեր երկրի հետաքրքրություններին, երբ խոսքը վերաբերում է ծանր սադրանքից խուսափելուն և երկրում կայունության ապահովմանը, մենք քաղաքական գործիչներս պետք է անենք հնարավորինս, որ լիցքաթափենք լարվածությունը, նույնիսկ եթե այն անցնում է մեր սեփական իմիջի հաշվին,-այս հայտարարությունը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին արել է կառավարության այսօրվա նիստին:

Վարչապետը մեկ անգամ ևս արձագանքել է բռնազավթված Ցխինվալի տարածաշրջանում զոհված Արչիլ Տատունաշվիլիի թեմային:

«Մեկ անգամ ևս ցանկանում եմ զրուցել այն դժբախտության մասին, որը տեղի է ունեցել Ցխինվալում: Ինչպես գիտեք մեր համաքաղաքացիներից մեկը մահացել է ևս երկու մարդ գտնվում էր բանտարկության մեջ: Մենք դիմել ենք միջազգային համադաշնությանը և խնդրել խառնվել այս հարցին, ինչպես նաև հատուկ ուղերձով դիմել եմ Ռուսաստանի իշխանություններին:

Այսօրվա դրությամբ մեր երկու քաղաքացիները ազատված են և վերադարձել են իրենց տներ, սակայն ցավոք մեր զոհված հայրենակցի աճյունը մինչև այժմ չի հաջողվում տեղաթոխել հայրենի գյուղ»,-նշել է Կվիրիկաշվիլին:

Բացի այս վարչապետը հայտարարել է, որ վերջին օրերին լսել է իր հասցեին անհիմն մեղադրանքներ: Նրա խոսքերով վնասաբեր է, երբ երկրում հայրենասիրության և երկրի հանդեպ սիրո չափը հանդիսանում է հայտարարությունների սուրությունը: