Վլադիմիր Զելենսկին Վրաստանի նախագահին հրավիրել է Ուկրաինա
Վլադիմիր Զելենսկին Վրաստանի նախագահին հրավիրել է Ուկրաինա

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Վարշավայում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ:

Երկկողմ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման և ընդհանուր նպատակներին վերաբերող հարցեր:

Երկու բարեկամ երկրների նախագահների հանդիպման ժամանակ, Վլադիմիր Զելենսկին Վրաստանի նախագահին հրավիրել է Ուկրաինա:

Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության փոխանցմամբ, հանդիպմանը նշվել է, որ Վրաստանն ու Ուկրաինան կանգնած են նույն մարտահրավերների առջև և ունեն նույն նպատակներ, և որ երկու երկրները պետք է միասին լուծեն այդ խնդիրները:

​Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին աշխատանքային այցով գտնվում է Լեհաստանում։ Այցի շրջանակներում նա մասնակցելու է երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց 80 տարվա հոբելյանական միջոցառումներին։

Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ Բուլղարիայի, Էստոնիայի և Սլովակիայի նախագահների հետ: Նախագահը խոսքով ելույթ է ունենալու նաև  «50 կին Վրաստանից» խորագրով ցուցահանդեսին և «կնոջ դերը քաղաքականությունում» կոնֆերանսին: