Վլադիմիր Զելենսկին ստորագրել է օրենք, որի համաձայն ռադայից բացակայող պատգամավորներն աշխատավարձ չեն ստանա
Վլադիմիր Զելենսկին ստորագրել է օրենք, որի համաձայն ռադայից բացակայող պատգամավորներն աշխատավարձ չեն ստանա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է օրենք, որի համաձայն գերագույն ռադայի դեպուտատները քվեարկություններին և կոմիտեների նիստերին բացակայելու համար աշխատավարձ չեն ստանա: Տեղեկությունը հրապարակվել է Ուկրաինայի գերագույն ռադայի կայքէջում:

Մասնավորապես, ըստ նոր օրենքի, եթե պատգամավորը օրացույցային ամսվա ընթացքում չմասնակցի լիագումար նստաշրջանների ավելի քան 30 տոկոսին կամ կոմիտեների ավելի քան 50 տոկոս նիստերին, նա աշխատավարձ չի ստանա: Օրենքը ուժի մեջ է մտնելու հրապարակելուց հետո հաջորդ ամսվա ամսի մեկից: