Վլադիմիր Զելենսկին հայտարարում է, որ ուկրաինական սահմանին մոտ 100 հազար ռուս զինվորական է գտնվում
Վլադիմիր Զելենսկին հայտարարում է, որ ուկրաինական սահմանին մոտ 100 հազար ռուս զինվորական է գտնվում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությամբ՝ Ուկրաինայի սահմանների երկայնքով տեղակայված է մինչև 100 հազար ռուս զինծառայող։

Նրա խոսքով՝ արևմտյան երկրները պաշտոնական Կիևի հետ տեղեկություններ են փոխանցել ռուսական զորքերի ակտիվ տեղաշարժի մասին։

«Հուսով եմ, որ ամբողջ աշխարհն այժմ հստակ կտեսնի, թե ով է ցանկանում խաղաղություն և ով է հավաքում 100 հազար զինվոր մեր սահմաններից այն կողմ», – ասել է Զելենսկին։

Reuters-ը գրում է, որ ուկրաինական սահմանի երկայնքով ռուսական զորքերի տեղաշարժը հնարավոր հարձակման վտանգ էր ներկայացնում։ Նրանց խոսքով՝ Կրեմլը հերքել է նման տեղեկությունը և մեղադրել Հյուսիսատլանտյան դաշինքին տարածաշրջանում ակտիվության մեծացման մեջ։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 3-ին, Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ երկրի սահմանների մոտ կանգնած է մոտ 90 հազար ռուս զինվոր։

Թողնել մեկնաբանություն