Վլադիմիր Զելենսկին գտնում է, որ Կապիտոլիումը գրոհելուց հետո, աշխարհը կդժվարանա ԱՄՆ-ի ժողովրդավարության խորհրդանիշի ընկալումը
Վլադիմիր Զելենսկին գտնում է, որ Կապիտոլիումը գրոհելուց հետո, աշխարհը կդժվարանա ԱՄՆ-ի ժողովրդավարության խորհրդանիշի ընկալումը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով, Կապիտոլիումի վրա հարձակվելուց հետո աշխարհի համար դժվար կլինի ընկալել ԱՄՆ-ի ժողովրդավարության խորհրդանիշը: Այս հայտարարությունն Ուկրաինայի ղեկավարը արել է ամերիկյան «Էիչ Բի Ոուին» տված հարցազրույցում:

«Մենք ցնցված էինք ու զարմացած, որ նման բան կարող է տեղի ունենալ ԱՄՆ-ում: Իմ կարծիքով, սա ուժեղ հարված էր ԱՄՆ-ի ժողովրդավարությանը: Մենք սովոր ենք Միացյալ Նահանգներում իդեալական ժողովրդավարական ինստիտուտների առկայությանը, որտեղ իշխանությունը փոխանցվում է խաղաղ, առանց պատերազմի, առանց հեղափոխության, մի նախագահից մյուսին: Մենք Ուկրաինայում երկու հեղափոխություն ենք տեսել: Մենք հասկանում ենք, որ աշխարհում նման բաներ կարող են պատահել: Բայց ԱՄՆ-ում: Ոչ ոք դա չէր սպասում: Ես անհանգստանում էի, ես չէի ուզում, որ ձեր մոտ հեղաշրջում տեղի ունենար, Աստված չանի: Դրանից հետո ես կարծում եմ, որ աշխարհի համար դժվար կլինի ԱՄՆ-ը ընկալել որպես աշխարհում ժողովրդավարության խորհրդանիշ», – ասել է Ուկրաինայի նախագահը:

Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Դոնալդ Թրամփի կողմնակիցների մի մասը ներխուժել էր Կապիտոլիումի շենք: Միջադեպի արդյունքում զոհվել էր հինգ մարդ, այդ թվում ՝ մեկ ոստիկան: