Վլադիմիր Զելենսկիի անձնական հրավերով Կիևում է գտնվում Տոմ Կրուզը
Վլադիմիր Զելենսկիի անձնական հրավերով Կիևում է գտնվում Տոմ Կրուզը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու անձնական հրավերով, Կիև է ժամանել հայտնի ամերիկացի դերասան, Թոմ Կրուզը: Վլադիմիր Զելենսկին հյուրին ընդունել է նախագահի նստավայրում: Լրատվությունն այս մասին տարածում են ուկրաինական լրատվամիջոցները:

Հանդիպման ընթացքում Թոմ Կրուզը Վլադիմիր Զելենսկուն ասել է, որ հետաքրքրված է կինոնախագծի համար Ուկրաինայի տեղանքներով:

ՈՒկրաինական մամուլի հաղորդմամբ, նախագահը Թոմ Կրուզի հետ զրուցել է կինոյի ոլորտում իր փորձի մասին, ինչպես նաև խոսել է ՈՒկրաինայում գործող նոր օրենքի մասին, որը արտասահմանյան ռեժիսորների համար նախատեսում է փողհատուցում, եթե նրանք ֆիլմ նկարեն ՈՒկրաինայում: