Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը հստակ գործելու է իր սեփական շահերի պաշտպանության համար, ի պատասխան Ռուսաստանի քայլերի, որոնք վնասում են ԱՄՆ-ին և Նրա դաշնակիցներին. Սպիտակ Տուն

Ամերիկայի Միացյալ նահանգների և Ռուսաստանի նախագահների միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց: Տեղեկատվությունը տարածում է Սպիտակ Տունը:

Սպիտակ Տան հաղորդմամբ, հեռախոսազրույցի ժամանակ Ջո Բայդենը վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը: Բայդենը Պուտինի հետ խոսել է նաև ԱՄՆ-ին հուզող այլ հարցերի, ներառյալ «Սոլար Վինդսի» վրա կիբերհարձակման, ԱՄՆ-ի ընտրություններին Ռուսաստանի միջամտության և Ալեքսեյ Նավալնիի թունավորման շուրջ:

Սպիտակ Տան տեղեկացմամբ, հեռախոսազրույցի ընթացքում Նախագահ Բայդենը հասկացրել է, որ ԱՄՆ-ը խիստ գործելու է սեփական ազգային շահերը պաշտպանելու համար, ի պատասխան Ռուսաստանի գործողություններին, որոնք վնասում են ԱՄՆ-ին կամ նրա դաշնակիցներին:

Երկու երկրների նախագահները պայմանավորվել են պահպանել թափանցիկ և մշտական ​​շփումը:

Թողնել մեկնաբանություն