Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի միջև կայացել է հեռախոսազրույց
Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի միջև կայացել է հեռախոսազրույց

Հայաստանի Հանրապետության նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանին զանգահարել է Ռուսաստանի  նախագահը: Պուտինը մեկ անգամ ևս շնորհավորել է Սարգսյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու առթիվ:

Ռուսական մամուլի փոխանցմամբ, հեռախոսազրույցի ժամանակ, երկու երկրների լիդերները պատրաստակամություն են հայտնել շարունակել երկկողմ ռազմավարական համագործակցությունը:

Մինչ այդ, Պուտինը Սարգսյանին շնորհավորել է «Տելեգրամի» միջոցով:

Հայաստանի Հանրապետության խորհրդարանը նախկին նախագահ Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում հաստատել է երեկ: