Վլադիմիր Պուտինը Վրաստանում ստեղծված իրավիճակը քննարկել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի նիստին
Վլադիմիր Պուտինը Վրաստանում ստեղծված իրավիճակը քննարկել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի նիստին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վրաստանում ստեղծված իրավիճակը քննարկել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի նիստին: Այս մասին ասված է Կռեմլի մամուլի ծառայության կողմից տարածված հայտարարության մեջ:

«Քննարկվել է նաև Վրաստանում ստեղծված իրավիճակը: Ռուս պատգամավորների դեմ ծայրահեղական մասնիկներով հրահրած ռուսաֆոբ սադրանքը գնահատվել է որպես շատ վտանգավոր դրսևորում: Արտաքին գործերի նախարարության համար տրվել է երաշխավորություն, զգուշացնել Ռուսաստանի քաղաքացիներին այդ ծայրահեղական գործողությունների մասին, այդ թվում զբոսաշրջիկներին, որոնք մեկնում են կամ գտնվում են Վրաստանում»,-ասված է Կռեմլի հայտարարության մեջ:

Վրաստանի հարցի հետ միասին Ռուսաստանի անվտանգության խորհրդի նիստին քննարկել են նաև պարսից ծոցում տեղի ունեցած իրավիճակը: