Վլադիմիր Պուտինը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ, իր լուրջ մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հակամարտությանը Մերձավոր Արևելքից գրոհայինների մասնակցության կապակցությամբ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ, իր վրդովմունքն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում մերձավոր արևելքից ժամանակ մարտիկների մասնակցության պատճառով:
Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդների բանակցությունների մասին տեղեկությունը տարածել է Կռեմլը:
Հայտարարության համաձայն, Պուտինը հույս է հայտնել, որ Թուրքիան ՝ որպես Մինսկի խմբի անդամ պետություն, կառուցողական ներդրում կունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության թուլացման գործում:
Հիշեցնենք, որ առաջին անգամ է, որ Ռուսաստանի նախագահը հայտարարություն է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Մերձավոր Արևելքի մարտիկների մասնակցության մասին:
Ավելի վաղ, Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց մեղադրում էին օտարերկրյա մարտիկներ բերելու մեջ: