Վլադիմիր Պուտինը հանդիպել է Կիմ Չեն Ինին
Վլադիմիր Պուտինը հանդիպել է Կիմ Չեն Ինին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին: Բանակցություններն անցկացվել են Ռուսկի կղզու վրա:

Երկու երկրների ղեկավարների հանդիպման գլխավոր թեմաներից մեկը Կորեայի թերակղզու միջուկային զինաթափումն է: Պուտինը ողջունել է Հյոսիսային Կորեայի կողմից Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորման ջանքերը:

Հատկանշական է, որ սա Վլադիմիր Պուտինի և Կիմ Չեն Ինի առաջին հանդիպումն է: