Վլադիմիր Պուտինը Ֆինլանդիայի մայրաքաղաք է ժամանել ուշացումով
Վլադիմիր Պուտինը Ֆինլանդիայի մայրաքաղաք է ժամանել ուշացումով

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը պետք է սկսվեր Թբիլիսիի ժամանակով ժամը 14:00-ին, սակայն Վլադիմիր Պուտինը Ֆինլանդիայի մայրաքաղաք է ժամանել ուշացումով:

Հիշեցնենք, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը Ֆինլանդիա է այցելել երեկ երեկոյան, իսկ այսօր առավոտից սկսել է հանդիպումները: Առավոտյան ժամը 7-ին Դոնալդ Թրամփը առաջին տիկնոջ հետ հանդիպել է երկրի նախագահին:

Սպիտակ տան մամուլի ծառայությունը հաստատում է, որ Դոնալդ թրամփը դեռևս չի լքել հյուրանոցը, հավանաբար նա սպասում է Պուտինի ժամանելուն: