Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը աջակցում են Իրանի միջուկային համաձայնության պահպանմանը
Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը աջակցում են Իրանի միջուկային համաձայնության պահպանմանը

Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները աջակցում են Իրանի միջուկային համաձայնության պահպանմանը: Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների միջև կայացել է հեռախոսազրույց:

Էմանուել Մակրոնը և Վլադիմիր Պուտինը ընդգծել են համաձայնության լրիվ կատարման անհրաժեշտությունը: Զրույցի ժամանակ Մակրոնը ուշադրություն է դարձրել նաև ԱՄՆ այցի մանրամասների վրա:

Ֆրանսիայի և Ռուսաստանի լիդերները քննարկել են նաև երկկողմ և միջազգային օրակարգին վերաբերող հարցեր:

2015 թվականին ձևակերպված Իրանի միջուկային համաձայնության դեմ է դուրս գալիս Դոնալդ Թրամփը և պահանջում է ուղղումներ մտցնել դրանում, հակառակ դեպքում սպառնում է լքել պայմանագիրը: