«Վիզ Էիրը» չեղարկել է Քութայիսիից 2021 թվականի ամառվա չվերթների մի մասը
«Վիզ Էիրը» չեղարկել է Քութայիսիից 2021 թվականի ամառվա չվերթների մի մասը

«Կովիդ 19»-ի հետ կապված միջազգային սահմանափակումների պատճառով, «Վիզ Էիր» ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել Քութայիսիից 2021 թվականի ամառային չվերթների մի մասը:

Չեղարկված չվերթների վերաբերյալ հայտարարությունը տարածում է «Վիզ Էիր» ընկերության հաղորդակցության ղեկավար, Անդրաշ Ռադոն:

«Ավիացիոն արդյունաբերության մեջ ընդունված պրակտիկա է, որ չվերթների հաճախականությունները տատանվում են ըստ ճանապարհորդության սեզոնների, ընթացիկ ուղղությունների և ֆորս-մաժորային իրավիճակների պատճառով: «Վիզ Էիրը» դադարեցրել է Քութայիսիից 2021 թվականի ամառային սեզոնի ընթացքում չվերթները, մի քանի ուղղություններով : Այս փոփոխության արդյունքում տուժած ուղևորները ավտոմատ կերպով կտեղեկացվեն այդ մասին և նրանց կառաջարկվի փոխհատուցում, կամ 100 տոկոս գումարի վերադարձ, կամ 120 տոկոս վերադարձ «Վիզ Էիրի» հաշվին», – ասել է ընկերության կապի ղեկավարը:

«Վիզ Էիրը» դիմում է ներկայացրել Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությանը, չվերթների վերսկսման վերաբերյալ: