Վիրահայոց թեմում նշում են Սուրբ ծնունդը և Ջրօրհնեքը
Վիրահայոց թեմում նշում են Սուրբ ծնունդը և Ջրօրհնեքը

Հայ առաքելական եկեղեցին հունվարի 6-ին նշում է Հիսուս Քրիստոսի ծնունդը և Ջրօրհնեքը: Այս րոպեներին պատարագ է ընթանում վիրահայոց գործող բոլոր եկեղեցիներում, որի ավարտին կանցկացվի ջրօրհնեք:

Ըստ ավանդույթի, հավատացյալները տուն են տանում օրհնած ջուր: Պատարագից հետո ավարտվելու է նաև մեկ շաբաթ տևած պահքը:

Նախքան Սուրբ ծննդյան տոնը մեկ օր շուտ, երեկ երեկոյան տոնական պատարագ է անցկացվել Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում: Հավատացյալները վառած մոմերով ներկա են գտնվել պատարագին, որը խորհրդանշում է Բեթղեհեմի աստղը: Պատարագից հետո տուն են տարել մոմերը:

Հայ առաքելական եկեղեցին միակն է քրիստոնեական եկեղեցիներից, որը Սուրբ ծնունդը և Ջրօրհնեքը նշում է միասին:

Հունվարի 7-ին Մեռելոց է, ննջեցյալների հիշատակման օրը, երբ եկեղեցիներում անցկացվում է մահացածների համար հոգեհանգիստ և այնուհետև մարդիկ այցելում են գերեզմանոցներ:

Վիրահայոց թեմի կազմում են Թբիլիսիի, Սամցխե-Ջավախքի, Աջարիայի և Քվեմո Քարթլիի համայնքները և 50 գործող եկեղեցի: