Վիրահայոց թեմում նշել են Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնը
Վիրահայոց թեմում նշել են Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնը

Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ տաճարում Հարության պատարագ է մատուցել Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս Վարդապետ Դավթյանը՝ հոգևորականների հետ միասին: Երեկ երեկոյան, Վիրահայոց թեմի եկեղեցիներում մատուցվել է Ճրագալույցի պատարագ:

Այսօրվա տոնական պատարագը ուղիղ եթեր է հեռարձակվել Վիրահայոց թեմի ֆեյսբուքյան էջում և կայքէջում:

Հավատացյալները եկեղեցու բակում հաշվի են պետության կողմից հայտարարված հանձնարարականները՝ կանգնել միմյանցից երկու մետր հեռավորությամբ և պատարագը լսել դրսում մոնտաժված դինամիկական բարձրախոսների միջոցով: Այս օրերին, հայկական եկեղեցիներում վառվում են տաճարի բոլոր ճրագները և մոմերը, բացվում է եկեղեցու վարագույրը և վառված մոմերը բաժանվում են հավատացյալներին, որից հետո մատուցվում է պատարագ:

Այսօր, Վիրահայոց թեմի բոլոր գործող եկեղեցիներում մատուցվել է պատարագ:

Թողնել մեկնաբանություն