Վիեննայում հազարավոր ցուցարարներ բողոքել են սահմանափակումների դեմ
Վիեննայում հազարավոր ցուցարարներ բողոքել են սահմանափակումների դեմ

Հազարավոր մարդկանց մասնակցությամբ Վիեննայում անց է կացվել բողոքի երթ: Ցուցարարները բողոքում էին կորոնավիրուսի պատճառով սահմանված սահմանափակումների դեմ:

Քաղաքում ցույցերը հաջորդեցին, կառավարության կողմից սահմանափակումների երկարաձգման կապակցությամբ բանակցություններին: Տեղեկատվությունը տարածում է «Ռոյտեր» գործակալությունը:

Ցուցարարները, որոնց մեծ մասը հանրահավաքին մասնակցել է առանց շնչադիմակների, վանկարկում էին՝ «Կուրցը պետք է հեռանա»: Համապատասխան հայտարարությունները նույնպես նրանց պաստառների վրա էին: Երթը տեղի ունեցավ Ավստրիայի մայրաքաղաքի կենտրոնում:

Ավստրիայում, որտեղ ապրում է 8,9 միլիոն մարդ, արդեն երրորդ անգամ կարանտին է մտցվել: Երկրում գործում են միայն առաջին անհրաժեշտության ապրանքների խանութները: Համավարակի սկզբից մինչ օրս, երկրում արձանագրվել է կորոնավիրուսի մինչև 390 հազար դեպք: Համավարակը խլել է շուրջ յոթ հազար մարդու կյանք:

Առողջապահության մասնագետները կառավարության պաշտոնյաների հետ հանդիպումից հետո հայտարարել են, որ սահմանափակումները մեղմելու հնարավորությունը դիտարկելու համար, երկրում վարակման մակարդակը չափազանց բարձր է: Ակնկալվում է, որ երկրի կառավարությունը, ապաքա քայլերի մասին կհայտարարի այսօր,  հունվարի 17-ին:

Թողնել մեկնաբանություն