Վիեննայում ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի դեմ առ դեմ հանդիպումը (վիդեո)

Ավստրիայի մայրաքաղաքում ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ առ դեմ հանդիպումը:

Ձևաչափերից մեկում անցկացված բանակցություններից հետո առաջնորդներին են միացել երկու երկրների արտաքին գործերի նախարարները և ԵԱՀԿ-իՄինսկի խմբի համանախագահները: Վիեննայում անցկացված հանդիպմանը ներկա էր նաև ԵԱՀԿ-ի նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրիշկը:

Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի դեմ առ դեմ հանդիպումը տևել է մոտ 2 ժամ, իսկ ընդլայնված ձևաչափում բանակցությունները տևել՝ 40 րոպե:

Հատկանշական է, որ սա Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների առաջին պաշտոնական հանդիպումն էր:

Թողնել մեկնաբանություն