Վիեննայի հոսպիտալի տեղեկությամբ, հիվանդանոց է տեղափոխվել 15 վիրավոր
Վիեննայի հոսպիտալի տեղեկությամբ, հիվանդանոց է տեղափոխվել 15 վիրավոր

Վիեննայի հոսպիտալի տվյալներով, հիվանդանոց են տեղափոխվել 15 վիրավորներ, որոնք վիրավորվել են կրակոցների ու դիմադրության ընթացքում: Այս մասին հայտնում է «Գարդիանը», հիմնվելով ավստրիական լրատվամիջոցներին:

Այս տեղեկությունը ոստիկանությունը դեռ չի հաստատել:

Վիեննայի կենտրոնում ընթանում է լայնածավալ հատուկ գործողություն: Քաղաքի կենտրոնում հարձակումը տեղի է ունեցել գլխավոր սինագոգի մոտ: Լսվել են կրակոցի ձայներ: Ավստրիայի մայրաքաղաքում տեղի ունեցած հարձակումը Ավստրիայի ներքին գործերի նախարարությունը որակել է որպես ահաբեկչություն: Ըստ «Գարդիանի», հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել: