Վիդեոկադրեր - Բարձրացել է Թուշեթի տանող ճանապարհին գոյացած լճի ջրի մակարդակը

Թուշեթիում եղանակի վատթարացման պատճառով, Փշավելի-Օմալո ավտոճանապարհին արգելված է տրանսպորտի տեղաշարժը: Թուշեթի տանող ճանապարհին երթևեկությունը վերահսկում է պարեկային ոստիկանությունը:

Վերջին տեղեկությամբ, անձրևի հետևանքով լճի ջրի մակարդակը ավելացել է և մասամբ փակել ճանապարհի երթևեկելի մասը:

Ճանապարհին չեն կարողանում տեղաշարժվեն փրկարարական ծառայության ներկայացուցիչները: Ախմետայի քաղաքապետ Սոսո Քարումաշվիլու հայտարարությամբ, ճանապարհի մաքրման աշխատանքները կսկսվեն եղանակի բարելավման պես: