Վիդեո - Հեղեղվել է Բաթումի-Քոբուլեթիի կետրոնական ավտոմայրուղին

Բաթումի-Քոբուլեթիի կենտրոնական մայրուղու վրա խափանված է ավտոճանապարհային երթևեկությունը: Ճանապարհին մի քանի կիլոմետր երկարությամբ խցանում է: Ավտոմեքենաները չեն կարողանում տեղաշարժվել Մախինջաուրիի հատվածում: Բնակավայրի կենտրոնի ամբողջությամբ հեղեղված է:

«Ջրհեղեղի պատճառով, կենտրոնական ավտոմայրուղու վրա ավտոմեքենաների մի մասը վնասվել է և կանգնած է: Այդ պատճառով ստեղծվել է խցանում: Տեղում գտնվում է պարեկային ոստիկանությունը»,- Առաջին ալիքի հետ զրույցում հայտարարել է Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության Աջարիայի գլխավոր վարչության ղեկավար Իրակլի Թոիձեն: