Վերջին տվյալներով, նոր կորոնավարակից մահացածների թիվը հասել է 2619-ի
Վերջին տվյալներով, նոր կորոնավարակից մահացածների թիվը հասել է 2619-ի

Վերջին տվյալներով, աշխարհում նոր կորոնավարակից մահացել է  2 619 մարդ, իսկ վարակվածների թիվը հասել է ՝ 79 360-ի: Ամբողջ աշխարհում կորոնավարակից բուժվել է 24 963 մարդ:

Անցած գիշեր Չինաստանում կորոնավարակից մահացել է երկու բժիշկ: Բժիշկներից մեկը Հուբեյի նահանգից էր: Հուանգ Վենժունը 42 տարեկան էր: Հիվանդանոցի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ բժիշկը վարակվել է հիվանդից: Երկրորդ բժիշկը մահացել է Հայնանի նահանգում: Նա 55 տարեկան էր: Տարածված լրատվությամբ, բժիշկը վարակի դեմ պայքարում էր հունվարի 18-ից:

Վերջին երկու ամսում Չինաստանում կորոնավարակից մահացել է առնվազն 10 բժիշկ: