Վերջին օրերին կորոնավիրուսի նվազեցված դեպքերը չի տալիս մեզ հանդարտվելու հիմք, պետք է լինենք զգույշ և հետևենք կանոններին. Պաատա Իմնաձե
Վերջին օրերին կորոնավիրուսի նվազեցված դեպքերը չի տալիս մեզ հանդարտվելու հիմք, պետք է լինենք զգույշ և հետևենք կանոններին. Պաատա Իմնաձե

«Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի» ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն ասում է, որ վերջին շրջանում կորոնավիրուսի դեպքերի փոքր քանակությունը չի տալիս հանդարտվելու հիմք:

Իմնաձեն կրկին կոչ է անում հասարակությանը զգույշ լինել և հետևել բոլոր հանձնարարականներին:

«Մենք պետք է հնարավորինս կենտրոնացված լինենք, որպեսզի պատրաստ լինենք կառավարելու բոլոր տեսակի ռիսկերը: Իհարկե, այն փաստը, որ վերջին օրերին գրանցվել է ընդամենը մեկ կամ երկու դեպք, շատ լավ է, բայց դա մեզ հանդարտվելու առիթ չի տալիս, քանի որ Կորոնան, ցավոք, ոչ մի տեղ չի գնացել, նա դեռ մեզ հետ է: Դուք կարող եք տեսնել, թե ինչ է կատարվում մեր հարևան երկրներում, ուստի մենք բոլորս պետք է նորից ու նորից զգույշ լինենք, մանավանդ հասարակական վայրերում հետևել անհրաժեշտ կանոններին, առաջին հերթին ՝ դա դիմակներն են  և ֆիզիկական հեռավարություն պահպանելը», – ասել է Պաատա Իմնաձեն: