Վերջին մեկ օրվա ընթացքում Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսի 1 141 դեպք, մահացել՝ 28 անձ և ապաքինվել 1 594 պացիենտ
Վերջին մեկ օրվա ընթացքում Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսի 1 141 դեպք, մահացել՝ 28 անձ և ապաքինվել 1 594 պացիենտ

Թուրքիայում կորոնավիրուսից մահացությունների ընդհանուր թիվը կազմում է 4 489: Վերջին մեկ օրվա ընթացքում Կովիդ 19-ից մահացել է 28 վարակակիր: Համապատասխան տեղեկությունը տարածում են «Անադոլու» Anadolu գործակալությունը և Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Կոչան:

Նախարարի փոխանցմամբ, վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի ախտորոշումը է հաստատվել 1 141 պացիենտի մոտ և վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 162 120:

Սրա հետ մեկտեղ, երկրում վարակակիրների թվին ավելացել է 1 594 և ընդհանուր թիվը կազմում՝ 125 963:

 

Հեղինակ՝  Անժելլա Սարոյան