Վերջին մեկ օրվա ընթացքում Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 230 նոր դեպք
Վերջին մեկ օրվա ընթացքում Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 230 նոր դեպք

Վերջին մեկ օրվա ընթացքում Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 230 և մահվան երկու նոր դեպք, իսկ ապաքինվել՝ 130 վարակակիր:

Ինչպես գրում է ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը, համապատասխան տվյալները տարածում է կառավարության օպերատիվ շտաբը:

Պաշտոնական տվյալներով, Ադրբեջանում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 989 դեպք: Ապաքինվել է 3 125 անձ, իսկ մահացել ընդհանուր առմամբ 58 վարակակիր:

Այս պահին հատուկ ռեժիմի հիվանդանոցներում շարունակում է բուժվել 1 806 պացիենտ, որոնցից 50-ի առողջական վիճակը գնահատվում են ծանր:

 

Հեղինակ՝  Անժելլա Սարոյան

Թողնել մեկնաբանություն