Վերջին մեկ օրում Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 13 634 նոր դեպք, մահացել է 149 մարդ
Վերջին մեկ օրում Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 13 634 նոր դեպք, մահացել է 149 մարդ

Ռուսաստանում արձանագրվել է «կովիդ 19»-ի 13 634 նոր դեպք, ինչը երկրի համար ռեկորդային ցուցանիշ է:

Համավարակի տարածումից մինչ օրս երկրում արձանագրվել է կորոնավիրուսի 1 298 718 դեպք:

Վերջին 24 ժամում Ռուսաստանում «կովիդ 19»-ից մահացել է 149 մարդ: Ընդհանուր առմամբ զոհերի թիվը հասնում է 22 597-ի: