Վերջին մեկ օրում Հնդկաստանում կորոնավիրուսից մահացել է 1133 մարդ
Վերջին մեկ օրում Հնդկաստանում կորոնավիրուսից մահացել է 1133 մարդ

Վերջին մեկ օրում Հնդկաստանում կորոնավիրուսից մահացել է 1133 մարդ: Վերջին ամսվա ընթացքում երկրի համար սա ռեկորդային ցուցանիշ է:

Վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 75 809 դեպք:

Նշենք, որ Հնդկաստանը վարակվածների թվի քանակով աշխարհում անցել է երկրորդ տեղը: Երկրում գրանցված է ավելի քան 4 միլիոն դեպք: Այս ցուցանիշով աշխարհում առաջին տեղում Միացյալ Նահանգներն է, որտեղ արձանագրված է վարակման ավելի քան 6 միլիոն դեպք: