Վերջին մեկ օրում աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսի դեպքերի ռեկորդային աճ
Վերջին մեկ օրում աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսի դեպքերի ռեկորդային աճ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության փոխանցմամբ, վերջին մեկ օրում աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսի դեպքերի ռեկորդային աճ:

Կազմակերպության փոխանցմամբ, վերջին մեկ օրում ավելի քան 200 երկրի տարածքում արձանագրվել է կորոնավիրուսի 292 000 նոր դեպք, որը համավարակի մեկնարկից հետո առավելագույն ցուցանիշն է:

Աշխարհի մասշտաբով վարակման դեպքերը գերազանցել են 17.1 միլիոնը: Վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով զոհվել է ավելի քան 6800 մարդ, իսկ զոհերի ընդհանուր թիվը կազմում է 669 000: Վարակման դեպքերով աշխարհում առաջատարը Հյուսիսային և Հարավային Ամերիկայի տարածաշրջանն է: