Վերջին 7 օրվա ընթացքում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը կազմել է 3,84 տոկոս
Վերջին 7 օրվա ընթացքում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը կազմել է 3,84 տոկոս

Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրվա ընթացքում կազմել է 3,84 տոկոս,- այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայքում:

Դրականության այսօրվա ցուցանիշն է՝ 4,32 տոկոս, իսկ վերջին 14 օրվանը – 4,9 տոկոս:

Այսօր, Վրաստանում «կովիդ 19» է հաստատվել 504 մարդու մոտ, ապաքինվել է 2 038 պացիենտ, մահացել է 27 մարդ: