Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 83 պացիենտ
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 83 պացիենտ

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 83 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:

Ընդհանուր առմամբ Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 11 140 մարդ։

Վերջին 24 ժամում Վրաստանում «Կովիդ 19» է հաստատվել 5 204 անձի մոտ, ապաքինվել է 4 785 հիվանդ։

Երեկ, նոյեմբերի 15-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 820 դեպք, ապաքինվել է 6 017 վարակված, մահացել է 82 մարդ:

Թողնել մեկնաբանություն