Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 78 պացիենտ
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 78 պացիենտ

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 78 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:

Ընդհանուր առմամբ Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 10 662 մարդ։

Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուս է հաստատվել 5 751 անձի մոտ, ապաքինվել է 3 647 հիվանդ։

Երեկ, նոյեմբերի 9-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 6 021 դեպք, ապաքինվել է 3 792 վարակված, մահացել է 75 մարդ:

Թողնել մեկնաբանություն