Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 76 պացիենտ
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 76 պացիենտ

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 76 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:

Ընդհանուր առմամբ Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 11 498 մարդ։

Վերջին 24 ժամում Վրաստանում «Կովիդ 19» է հաստատվել 3 357 անձի մոտ, ապաքինվել է 5 772 հիվանդ։

Երեկ, նոյեմբերի 20-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 4 318 դեպք, ապաքինվել է 2 457 վարակված, մահացել է 70 մարդ: