Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 56 պացիենտ
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 56 պացիենտ

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 56 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 11 927 մարդ։

Վերջին 24 ժամում Վրաստանում «Կովիդ 19» է հաստատվել 3 333 անձի մոտ, ապաքինվել է 5 052 հիվանդ։

Երեկ, նոյեմբերի 27-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 4 058 դեպք, ապաքինվել է 3 742 վարակված, մահացել է 61 մարդ: