Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 36 պացիենտ
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 36 պացիենտ

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 36 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 9 546 մարդ։

Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուս է հաստատվել 5 739 անձի մոտ, ապաքինվել է 2 082 հիվանդ։

Երեկ, հոկտեմբերի 18-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 2 479 դեպք, ապաքինվել է 2 374 վարակված, մահացել է 42 մարդ: