Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում գրանցված կորոնավիրուսի 9 նոր դեպքից մեկի վարակման աղբյուրն անհայտ է
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում գրանցված կորոնավիրուսի 9 նոր դեպքից մեկի վարակման աղբյուրն անհայտ է

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի խոսքով, վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում գրանցված կորոնավիրուսի 9 նոր դեպքից երեքը բուժանձնակազմի անդամներ են, երեք դեպքը կարանտինային տարածքից, երկուսը արդեն վարակված անձանց շփումներն են, իսկ մեկը գրանցվել է Թբիլիսիում և նրա վարակման աղբյուրն անհայտ է:

«Մեկ վարակման աղբյուրն անհայտ է, և այս պահին ընթանում է համավարակային հետազոտություն: Այս վարակված հիվանդը գտնվում է Թբիլիսիում»,- ասել է Էզուգբաիան:

Նրա խոսքով ՝ այս պահի դրությամբ այսպես կոչված կովիդ կենտրոններում բուժվում է 127 մարդ:

«Երեկվա տվյալներով գրանցված էր 828 դեպք, ավելացել է ևս 9 դեպք և այս պահի դրության ունենք հաստատված 837 դեպք: Ապաքինվածների ընդհանուր թիվը 697 է, ինչը վարակվածների 83 տոկոսն է: