Վերջին 24 ժամվա ընթացքում ութ հիվանդ է դուրս գրվել առաջին համալսարանական կլինիկայից իսկ 17 մարդ հնարավոր է վաղը լքի կլինիկան
Վերջին 24 ժամվա ընթացքում ութ հիվանդ է դուրս գրվել առաջին համալսարանական կլինիկայից իսկ 17 մարդ հնարավոր է վաղը լքի կլինիկան

Վերջին 24 ժամվա ընթացքում ութ հիվանդ է դուրս գրվել առաջին համալսարանական կլինիկայից իսկ 17 մարդ հնարավոր է վաղը լքի կլինիկա:

Ըստ կլինիկայի բժիշկ Լևան Ռատիանիի, 17 հիվանդի համար առաջնային թեստի պատասխանները բացասական են և նրանք կանցնեն կրկնակի թեստ:

«Մեծ մոտ գրանցվել է մոտ 700 կասկածելի դեպք, որից 119-ը հաստատվել է: Այս փուլում կլինիկայում կա 90 վարակակիր: Այսօր դուրս է գրվում 8 հիվանդ, ինչը մեզ ամենաերջանիկն է դարձնում, քանի որ այդքան հիվանդ երբևէ դուրս չի գրվել կլինիկայից: Նաև հիմնական բացասական պատասխանները ստացըլ ենք 17-ի դեպքում, մենք սպասում ենք կրկնակի թեստի արդյունքին, եթե վաղը 17 բացասական պատասխան գա, ապա 17 անձ դուրս կգա կլինիկայից», – ասաց Ռատիիանին:

Միևնույն ժամանակ, Ռատիանին ասում է, որ բուժքույրերից մեկը, որը տեղափոխվել է մեկ այլ հիվանդանոցից, նախօրեին դուրս է գրվել համալսարանական կլինիկայից: