Վերջին 24 ժամվա ընթացքում, ՆԳՆ-ը բացահայտել է կորոնավիրուսի դեմ գործող կանոնակարգերի խախտման 687 դեպք
Վերջին 24 ժամվա ընթացքում, ՆԳՆ-ը բացահայտել է կորոնավիրուսի դեմ գործող կանոնակարգերի խախտման 687 դեպք

Իրավապահների կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքում, վերջին 24 ժամվա ընթացքում, ամբողջ երկրում բացահայտվել է սահմանափակումների շրջանակներում գործող կանոնակարգերի խախտման 687 դեպք,- այս մասին ասված է Վրաստանի ՆԳ նախարարության մամուլի ծառայության կողմից հրապարակած հաղորդագրության մեջ:

Նրանց հաղորդմամբ, ոստիկանությունը վարչական իրավախախտումների օրենսգրքի 42-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն, վերջին 24 ժամում տուգանել է 124 ֆիզիկական անձի: Տուգանվածների թվում կան քաղաքացիներ, ովքեր խախտել են տեղաշարժի սահմանափակման կարգը 21:00-ից մինչև առավոտյան 05:00-ն:

Բացի այդ, 24 ժամվա ընթացքում 563 ֆիզիկական անձ տուգանվել է վարչական իրավախախտումների օրենսգրքի 42-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ շնչադիմակ կրելու կարգը խախտելու համար:

«Ներքին գործերի նախարարությունը կրկին կոչ է անում քաղաքացիներին, պահպանել հաստատված սահմանափակումները, հակառակ դեպքում կկիրառվեն օրենքով նախատեսված համապատասխան միջոցներ:

Վրաստանի տարածքում գտնվող բոլոր անձինք պարտավոր են կատարել հասարակական առողջության ոլորտում գործող Վրաստանի օրենսդրության պահանջները: Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին ցուցաբերել բարձր հանրային պատասխանատվություն և ենթարկվել գործող կանոնակարգերին»,-ասված է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունում պարզաբանում են, որ շնչադիմակ կրելու կանոնների խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության և 20 լարի տուգանքի՝ վարչական իրավախախտումների օրենսգրքի 42-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն: Մեկուսացման և կարանտինի կանոնների խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության և ֆիզիկական անձի համար 2000 լարի տուգանքի, իսկ իրավաբանական անձի համար 10 000 լարի տուգանքի՝ վարչական իրավախախտումների օրենսգրքի 42-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն:

«Նեքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները, երկրում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով իրավախախտումների բոլոր փաստերին արձագանքում են օպերատիվ կերպով»,- ասում են ՆԳՆ-ում: