Վերջին 24 ժամվա ընթացքում Իրանում կորոնավիրուսից մահացել է 123 մարդ
Վերջին 24 ժամվա ընթացքում Իրանում կորոնավիրուսից մահացել է 123 մարդ

Վերջին 24 ժամվա ընթացքում Իրանում նոր տիպի կորոնավիրուսից մահացել է 123 մարդ: Այս մասին հայտնում է Իրանի առողջապահության նախարարությունը:

Թեհրանում ասում են, որ ընդհանուր առմամբ երկրում նոր կորոնավիրուսից մահացել է 2 640 մարդ:

Դրա հետ մեկտեղ նշվում է, որ կորոնավիրուսից բուժվել է 12 391 մարդ:

Իսլամական Հանրապետությունում «Կովիդ -19»-ով ընդհանուր առմամբ վարակված է 38 309 մարդ: Վերջին 24 ժամվա ընթացքում վարակվել է 2 901 մարդ: