Վերջին 24 ժամվա ընթացքում Ֆրանսիայում արձանագրվել է կորոնավիրուսի 15 674 դեպք, մահացել է 610 պացիենտ
Վերջին 24 ժամվա ընթացքում Ֆրանսիայում արձանագրվել է կորոնավիրուսի 15 674 դեպք, մահացել է 610 պացիենտ

Ֆրանսիայում կորոնավիրուսից զոհվածների թիվը գերազանցել է 60 000-ը:

Առողջապահության նախարարության տվյալներով, վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կորոնավիրուսից մահացել է 610 հիվանդ:

Ինչ վերաբերում է նոր դեպքերին, ապա վերջին օրվա ընթացքում արձանագրվել է վարակի 15 674 դեպք, իսկ վարակվածների ընդհանուր թիվը հասնում է 2,5 միլիոնի:

Կորոնավիրուսով է վարակված նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: