Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է յոթ պացիենտ
Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է յոթ պացիենտ

Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է յոթ պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge կայքում:

Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 785:

Այսօր, Վրաստանում արձանագրվել է «կովիդ 19»-ի 499 նոր դեպք, ապաքինվել է 437 պացիենտ:

Հիշեցնենք, երեկ մարտի 31-ին արձանագրվել էր կորոնավիրուսի 616 նոր դեպք, ապաքինվել էր 268 պացիենտ, մահացել հինգ մարդ: