Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ութ պացիենտ
Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ութ պացիենտ

Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ութ պացիենտ:

Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge կայքում:

Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 306:

Այսօր արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 829 նոր դեպք, ապաքինվել է 566 պացիենտ:

Երեկ, փետրվարի 8-ին Վրաստանում կորոնավիրուս էր հաստատվել 204 մարդու մոտ, ապաքինվել էր 736 պացիենտ, մահացել էր 15 վարակված: