Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 9 պացիենտ
Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 9 պացիենտ

Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 9 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայք էջում:

Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 275:

Վերջին 24 ժամում «կովիդ 19» հաստատվել է 352 մարդու մոտ, ապաքինվել է 808 պացիենտ:

Երեկ, հունիսի 27-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 585 դեպք, ապաքինվել է 953 պացիենտ, մահացել է 11 մարդ: