Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 45 հիվանդ
Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 45 հիվանդ

Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 45 հիվանդ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքում։

Երկրում վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 13 905։

Վերջին 24 ժամում «Կովիդ-19»-ը հաստատվել է 796 մարդու մոտ, ապաքինվել է 3 291 պացիենտ։

Երեկ, հունվարի 1-ին, Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2 103 դեպք, ապաքինվել է 1 553 պացիենտ, մահացել է 60 մարդ։