Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 39 պացիենտ
Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 39 պացիենտ

Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 39 պացիենտ:

Այս մասին տեղեկությունը տարածում է կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունը:

Համավարակի տարածումից առ այսօր, կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 2 094-ի:

Վերջին 24 ժամում երկրի մասշտաբով կատարվել է 9 812 թեստ, արդյունքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 731 նոր դեպք, ապաքինվել է 4 599 անձ:

Դեկտեմբերի 19-ի տվյալներով, Վրաստանում արձանագրվել էր 2 904 նոր դեպք, ապաքինվել էր 4 316 մարդ, մահացել էր 53 պացիենտ: